Panorama.am-ը գրում է.
Այսօր Մոսկվայում 130 օբյեկտի ականապատված լինելու մասին ահազանգեր են ստացվել: Դրա հետևանքով տարհանվել է 100 հազար մարդ: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, ահազանգերը շարունակվում են: Սեպտեմբերի 11-ից ի վեր սա ամենալայնածավալ »ահազանգային հարձակումն» էր:
Չարագործները ահազանգել են, որ ռումբեր են տեղադրված Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում, երկաթուղային 9 կայարաններից հինգում, «Մոսֆիլմում», «Մարիոթ» հյուրանոցում, «Կոսմոս» հյուրանոցում, 15 առևտրային կենտրոններում, ավելի քան 20 դպրոցներում, մանկապարտեզներում: Մինչ այս պահը որևէ ռումբ չի գտնվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։