Պուգաչովայի և Գալկինի երեխաներն իրենց թատրոնն են բացել


18:30 , 6 հոկտեմբեր, 2017

Պրիմադոննայի ժառանգներն անհավանական արկածներ են ունեցել սեփական տանը։ Գարին և Լիզան հագել են հեքիաթային հերոսների՝ Բուրատինոյի և Մալվինայի կոստյումները։ Երեխաներից պահանջվել է նվեր որոնել սեփական տան դռներից մեկի հետևում։

Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի 4 տարեկան երեխաներից ծնողները պահանջել են տանը թատրոն գտնել։ Աստղային ծնողները Instagram-ում տեղադրել են տեսանյութ, որոմ երեխաները փնտրում են դուռը՝ ոսկե բանալիով այն բացելու համար։

«Իսկ ի՞նչ է այդ դռան հետևում։ Այնտեղ հրաշալի թատրոն է, որտեղ դուք ելույթ կունենաք»,- կադրից այն կողմ նշում է Ալլա Բորիսովնան։

Գաղտնի դռան որոնումները հաջողությամբ են ավարտվել։ Գարին ու Լիզան ճիշտ բանալի են ընտրել և հիացմունքով ընդունել ծնողների անսպասելի նվերը։