Տապասիայի մասնակցությամբ Վարդան Սարգսյանի երկար սպասված տեսահոլովակն արդեն պատրաստ է


11:15 , 7 հոկտեմբեր, 2017

Վարդան Սարգսյանն, ով այժմ ունի իր հեղինակային՝ «Տնից հեռու» հաղորդումը, հիմնականում զբաղված է երկրից երկիր ճանապարհորդելով և հեռուստադիտողին հետաքրքիր, չլուսաբանված պատմություններ ներկայացնելով, բայց ինչպես վերջերս BlogNews.am-ի հետ զրույցում նշեց, տասը տարի դադարից հետո նոր երգ է ներկայացնում, որը կոչվում է «Աղջիկները շատ տարբեր են»:

Երգի հեղինակներն Ավետ Բարսեղյանը և «Դուետրո» ստուդիոյի Էդգար Ալեքսանյանն են: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին «Մերժվածը» սերիալի գլխավոր դերակատար Տապասիան է:

Ի դեպ՝ Վարդանը նշեց, որ կոնկրետ այս տեսահոլովակը կունենա շարունակություն. «Սյուժեն կարծես կիսատ է մնում հենց այն պահին, երբ տեսնում եմ Ռաշամիին (Տապասիային)»,- եզրափակեց Վարդանը։