Ծիծաղելի է. Արփինե Հովհաննիսյանը` Ագրամունտի հրաժարականի պատճառի մասին


17:14 , 6 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփիեն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի մասին լուրերը:

Նա ծիծաղելի համարեց Ագրամունտի պարզաբանումը, թե հրաժարական է տալիս, քանի որ բժիշկն է իրեն խորհուրդ տվել:

«Երկուշաբթի առավոտյան տեղի էր ունեալու նրան անվստահություն հայտնելու քվեարկությունը, և նա պետք է խայտառակ ձևով հեռացվեր ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: Հավանաբար, նա հաշվարկել է, որ իր կենսագրության մեջ ավելի լավ է գրվի` ինքը հրաժարական է տվել, որովհետև բժիշկն է խորհուրդ տվել, ինչը, իհարկե, մեղմ ասած, ծիծաղելի է, քան անվստահության հիմքով իրեն հեռացրել են»,- ասաց Հովհաննիսյանը, և հավելեց, որ նրան ընկերներն են նաև խորհուրդ տվել, որ ավելի լավ է այս ձևով հեռանա:

Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունը որպես հրաժարականի պատճառ նշել էր առողջական խնդիրները: