Հավաքականը մերն է ու պետք է միշտ լինենք հավաքականի հետ. Շարմազանով


00:23 , 6 հոկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ երբ Էդուարդ Շարմազանովն իմացավ, որ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի պարտությամբ, մի պահ շփոթվեց, իսկ հետո նշեց, որ  հավաքականը մերն է ու պետք է միշտ լինել հավաքականի հետ:

«Պետք չէ վհատվել, Բրազիլիայի նման թիմն էլ իր դաշտում 7:1 հաշվով պարտություն է կրել Գերմանիայից, բայց Բրազիլիայում «երես չթեքեցին» իրենց հավաքականից: Հավաքականը մերն է ու պետք է միշտ լինենք հավաքականի հետ»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այս տարիների  ընթացքում շատ բան է արել Հայաստանի ֆուտբոլի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։