1։6. Լեհերը պարզապես ջախջախեցին մեր հավաքականին (Video)


22:15 , 5 հոկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր վերջին տնային հանդիպումն անցկացրեց՝ Հանրապետական մարզադաշտում ընդունելով Լեհաստանի հավաքականին:

Մեր ընտրանին սեփական հարկի տակ պարզապես խայտառակ պարտություն կրեց՝ 1:6 հաշվով:

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշել էր, որ վերջին 10 տարվա ընթացքում Լեհաստանն այսպիսի ուժեղ հավաքական չի ունեցել: Ուժեղ ... հատկապես մերոնց անհավանական սխալների ֆոնին:

Խաղի արդեն երկրորդ րոպեին ուժեղ լեհերի գրոհն ավարտվեց գոլով. Լուկաշ Պիշչեկի փոխանցումից հետո Կամիլ Գրոսիցկին գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասն ու խառնեց խաղաքարտերը:

Լեհ երկրպագուների հզոր աջակցության ճնշումը հաղթահարելով՝ մերոնք փորձեցին բաց թողած գոլից հետո չհանձնվել, ինչ-որ չափով տիրել նախաձեռնությանը, սակայն մրցակիցը մի գլուխ բարձր էր իր առաջատար Ռոբերտ Լևանդովսկու գլխավորությամբ, որը կարողացավ 3 անգամ խոցել Գրիգոր Մելիքսեթյանը՝ նաև անձնական ռեկորդ գրանցելով: Բավարիայի աստղը Լեհաստանի հավաքականի կազմում իր գոլերի թիվը հասցրեց նախ 49-ի՝ դառնալով հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, այնուհետև՝ նաև 50-րդ գոլը խփեց և գերազանցեց սեփական ցուցանիշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։