ԱՄՆ-ում կինը պատվիրած յոգայի կարպետի փոխարեն ծանրոցով ստացել է 400 000 դոլարի թմրանյութ


21:14 , 5 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Հարավային Կառոլինայի նահանգի Րոք Հիլ քաղաքի բնակչուհին պատվիրած յոգայի կարպետի փոխարեն ստացել է շուրջ 400 000 դոլար արժողությամբ օքսիկոդոն տեսակի թմրանյութ հաբեր:

Ինչպես գրում է life.ru-ն, բանն այն է, որ կինը մոտ ժամամակներս փոխել է իր բնակության վայրը և թմրանյութի մատակարարները, առիթից օգտվելով, ուղարկել են դեղերը նրա հին տան հասցեով: Սակայն քանի որ փոստային ծառայությունը տեղեկացել է կնոջ տեղափոխության մասին՝ ծանրոցը ուղևորվել է նոր տան հասցեով: Արդյունքում յոգայի կարպետ ապտվիրած կինը փաթեթի մեջ հայտնաբերել է մեծ քանակությամբ թմրանյութ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։