Օրվա նորաձև տապալումը. Ռիհաննան՝ Saint Laurent-ի մորթյա երկարաճիտ կոշիկներով


17:30 , 5 հոկտեմբեր, 2017

Ռիհաննան անհամադրելի իրերը համադրելու, պոդիումում ցուցադրվելուց հետո բավական տարօրինակ իրեր փորձելու սիրահար է: Դրա վառ օրինակ է նրա տեսքը, որի լուսանկարը հրապարակվել է երգչուհու ինստագրամյան էջում: Գեղեցկուհին կրել է սպիտակ մորթյա երկարաճիտ կոշիկներ Saint Laurent-ի վերջին հավաքածուից:

Ռիհաննան կոշիկները հագել է սև կարճ զգեստի և բաճկոնի հետ: Համադրությունը ոչ բոլորին է դուր եկել, որոշ հետևորդներ նշել են, որ այդ շատ նորաձև կոշիկը երգչուհու կազմվածքը ծանրացնում և անհամաչափ է դարձնում:

Картинки по запросу