Կրկնապատկված ու եռապատկված հումորային դրվագներ են սպասվում. Մարի Պետրոսյանն` «Ազիզյանների» նոր եթերաշրջանի մասին (Photo)


17:30 , 5 հոկտեմբեր, 2017

Life.panorama.am-ը գրում է.

«Ազիզյաններ» սիթքոմի անձնակազմն արդեն սկսել է երրորդ եթերաշրջանի նկարահանումները: Սիթքոմի դերասանուհի Մարի Պետրոսյանը Life.panorama.am-ին պատմել է նոր զարգացումների մասին եւ նկարահանումների ընթացքից լուսանկարներ է տրամադրել:

«Դեռեւս մեկ նկարահանման օր ենք ունեցել, որն անցավ շատ լավ, ուրախ ու կարոտած մթնոլորտում: Արդեն երկար ժամանակ էր` մոտ 5-6 ամիս չէինք հանդիպել նկարահանման հրապարակում, բոլորս էլ կարոտել էինք «Ազիզյանների» ընտանիքին, ուստի հիմա մեր նկարահանումները ասես տոնի են վերածվում: Այժմ բոլորս մեր ուժերը կենտրոնացրել ենք մեր սիրելի սիթքոմի վրա»,- նշեց Մարին` հավելելով.

««Ազիզյանները» դիտողներին կրկնապատկված ու եռապատկված հումորային դրվագներ են սպասվում: Սիրված ընտանիքը հայտնվելու է բոլորովին նոր, էլ ավելի զվարճալի ու հետաքրքիր իրադարձությունների կենտրոնում: Որքանով ես եմ տեղյակ, դեռեւս նոր դերասանների մուտք չի սպասվում. լինելու ենք հիմնական կազմով, անցյալ եթերաշրջանից հայտնի Վիլենի կերպարն էլ կրկին ներկա կլինի»:

Ինչպես հայտնի է, «Ազիզյանները» ցուցադրվում է «Արմենիա Պրեմիումի» եթերում, սակայն սիթքոմի առաջին եթերաշրջանը կցուցադրվի նաեւ «Արմենիա» հեռուստաընկորության աշնանային եթերաշրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։