Ադրբեջանում ընդդիմությունը թույլատրված հանրահավաք կանցկացնի


17:23 , 5 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Բաքու քաղաքի գործադիր իշխանությունը պատասխանել է ընդդիմադիր Ազգային խորհրդի դիմումին` կապված հոկտեմբերի 7-ին հանրահավաք անցկացնելու մտադրության հետ. հայտնում է АПА-ն:

Հաղորդվում է, որ գործադիր իշխանությունը թույլ է տվել վերոհիշյալ հանրահավաքն անցկացնել «Մեհսուլ» նախկին մարզադաշտում:

Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը միավորում է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների: