Պոնչոներ ջան, անգղերի որսի դեպքում վաղեմության ժամկետ չի կարող լինել։ Հիմա բացատրեմ:
Չնայած իրավաբանության 1-ին կուրսեցին էլ սա կիմանար, բայց դե...
Վաղեմության ժամկետը գործում է այն դեպքում, երբ հարուցված քրգործից տարիներ անց (միջին ծանրության հանցանք՝ 5 տարի, ծանր հանցանքի դեպքում՝ 10, առանձնապես ծանր՝ 15) գալիս է մեկն ու ասում, որ ինքն է արել այդ հանցանքը, կամ իրավապահները պարզում են, որ 10 տարի առաջ հարուցած քրգործով այս հանցանքն արել է այս մեկը: Այդ դեպքում գործում է վաղեմության ժամկետ կոչվածը: Քրեական օրենսգիրքը վկա:
Էս դեպքում իրավապահները գործ ունեն նախկինում կատարված հանցագործության հետ, որը բացահայտվել է հիմա, և քանի որ նախկինում այս դեպքով քրգործ չի եղել հարուցած, չի էլ կարող լինել վաղեմության ժամկետ: