«Ժամանակ». «Երկիր Ծիրանին» ընդվզման օր է նախապատրաստում


11:10 , 5 հոկտեմբեր, 2017
««Երկիր ծիրանի» կուսակցությունը համաժողովրդական, համահայկական ընդվզման քարոզարշավի նախնական փուլը՝ մարզային այցելություններն ավարտել է, այժմ կուսակցությունը պետք է այդ քարոզարշավն իրականացնի Երևանում: Թե որքանով էր նման ձևաչափով քարոզարշավ անցկացնելը և իրազեկելը արդյունավետ, Զարուհի Փոստանջյանը դժվարացավ ասել:
 
«Ժամանակ»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ մինչև այս տարվա վերջ նախապատրաստում են ընդվզման օր. «Դա պետք է լինի համահայկական ընդվզման օր, նույն օրը, նույն ժամին մեր քաղաքացիները պետք է դուրս գան փողոցներ և այդկերպ հայտնեն իրենց մերժումը այս ապօրինի գործող իշխանություններին: Մինչև տարեվերջ երեք ամիս կա, իրատեսական է, որ ընդվզումը կլինի, և ընդվզման գաղափարը չի արժեզրկվի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: