Հիմա ո՞նց իմ վրացի ու ուկրաինացի ընկերներին բացատրեմ, որ իրանք էս ձևով ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնալու


09:25 , 5 հոկտեմբեր, 2017
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանը կազմում է ընդամենը 715կմ, Ռուսաստան-Նորվեգիան՝ 200կմ, Ռուսաստան-Էստոնիան՝ 300կմ, Ռուսաստան-Լատվիա՝ 215կմ։
Մնացած բոլոր դեպքերում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև «բուֆերային» պետություններ կան։
Հարավային Կովկասում, Ռուսաստանի և Թուրքիայի միջև «բուֆերային» պետություն է Վրաստանը, Եվրոպայում՝ Բելառուսը և Ուկրաինան։ Բելառուսն ու Ռուսաստանը միութենական պետություններ են։ 
Իսկ մնացած դեպքերում տրամաբանական է, որ Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի, որ ՆԱՏՕ-ն իր սահմաններին չմոտենա։ 
Հիմա ո՞նց իմ վրացի ու ուկրաինացի ընկերներին բացատրեմ, որ իրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնալու, մինչև էդ բուֆերային հողատարածքները չհանձնեն։