«Հրապարակ». Ռուսները փորձում են տապալել ԵՄ-Հայաստան համաձայնագիրը


09:40 , 5 հոկտեմբեր, 2017
«Մինչ հայոց իսթեբլիշմենթը շունչը պահած սպասում է Երևանում Դմիտրի Մեդվեդևի հոկտեմբերյան այցին, մեր տեղեկություններով` բավականին հետաքրքիր մտքեր են հնչել Մոսկվայում ԵՏՄ վերջին նիստի ժամանակ Դմիտրի Անատոլևիչի շուրթերից` ԵՏՄ-Իրան հարաբերությունների մասով. «Իրանը մեզնից կստանա ամեն ինչ, սակայն չի տա ոչինչ»:
 
Հիշեցնենք, որ Իրանը ցանկություն էր հայտնել մաս կազմել ԵՏՄ տնտեսական գոտուն` Հայաստանի միջոցով, ստեղծելով կամուրջ` տրանզիտ ուղի դեպի ԵՏՄ երկրներ: Փորձագետների մեծ մասի կարծիքով` խնդիրը պայմանավորված է Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, որոնց ԵՏՄ-ացմամբ Ռուսաստանն առավել շահագրգիռ է։
 
Բանն այն է, որ Թուրքիան Ռուսաստանին ասել է` որ պահին Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, մենք կմտնենք ԵՏՄ: Ի դեպ, շատերի կարծիքով, Դմիտրի Անատոլևիչն իրեն նեղություն է տալիս Հայաստան գալ ոչ թե Թուրքիային ցուցանելու, թե որքան «ռազմավարական» է իր գործընկերությունը Հայաստանի հետ, այլ փորձելու է հասկանալ, թե հնարավո՞ր է այս անգամ ևս կանխել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: