«Ժողովուրդ». ՌԴ-ց մեծ քանակով թռչնամսի ներմուծման պատճառով թռչնամիս, հավկիթ արտադրողները հայտնվել են դժվար կացության առաջ


09:00 , 5 հոկտեմբեր, 2017

«Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են դժվար կացության առաջ: Նրանք Ռուսաստանից մեծ քանակությամբ թռչնամսի ներմուծման ներկայիս ծավալների դեպքում չեն կարող դիմանալ մրցակցությանը. ՌԴ-ից ներկրված թռչնամիսն ավելի էժան է, քան տեղական արտադրանքը, և սպառողներն էլ, բնականաբար, ընտրում են էժան ապրանքը: Թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. տեղական արտադրողի առաջին խոչընդոտը նման դեպքերում էներգակիրների բարձր սակագինն է, թանկ թռչնակերը: Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Սամվել Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է. «Ռուսաստանը գազ վաճառող երկիր է, բացի այդ` կերի խնդիր չունեն: Այսօր մարդիկ տեսնում են, որ արտադրելով գումար չեն աշխատում, ներմուծում են: Իսկ մենք աշխատող ենք պահում, պետությանը հարկ ենք վճարում, ընտանիք ենք կերակրում: Դրա համար թանկ է ստացվում մեր արտադրանքը: Այսպես շարունակվի, մենք էլ կփակվենք»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: