Քարերի մեջ հանգստացող կնոջը տեսնո՞ւմ եք. պետք է ասենք, որ շատերն այդպես էլ այն չեն կարողանում տեսնել


03:22 , 5 հոկտեմբեր, 2017

Յոհանննես Սթյոթերն ավստրիացի ինքնուս նկարիչ է: Նա հայտնիություն ձեռք բերեց իր անհավատալի ռեալիստական ոճի գեղանկարների շնորհիվ:

Նրա աշխատանքները հայտնի են աշխարհով մեկ: Առաջին անգամ նա իր մասին հիշեցրեց 2009 թվականին՝ Համաշխարհային բոդիարթի փառատոնի ժամանակ: Իսկ 2013 թ. նա դարձավ հայտնի ամբողջ աշխարհում՝ ստեղծելով տրոպիկական գորտ մարդկանց մարմիններից:

Այս լուսանկարում Յոհաննեսը պատկերել է կնոջ՝ քարերի կույտից: Նա դա այնքան հմտորեն է արել, որ ոչ բոլորին է բախտ վիճակվում տեսնել: Այդ պատճառով մենք որոշել ենք ձեզ հուշել: