Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ԱՄՆ-ն դիտարկում է որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հնարավորություն


01:55 , 5 հոկտեմբեր, 2017
Նոյեմբերին Հայաստանի և ԵՄ միջև նախատեսվող համապարփակ համաձայնագրի հնարավոր ստորագրումը Վաշինգտոնը դիտարկում է որպես հնարավորություն՝ թուլացնելու Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը: Հարցն առաջին հերթին դիտարկվում է հայ-ռուսական գործակցության համատեքստում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները հակակշռելու տնտեսական մոտիվացիայով: Հասկանալի է, որ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրումը ենթադրում է նաև քաղաքական որոշակի վերադասավորումներ տարածաշրջանային շահերի հարաբերակցությունում: Դրանով է, թերևս, պայմանավորված ամերիկյան կողմի ներկայիս պատրաստակամությունը ընդառաջ գնալու Հայաստանի տարածաշրջանային, ներքին այս կամ այն հարցում: Փոխելով հայ-ռուսական գործակցության ներկայիս մակարդակը` հնարավորություն է ստեղծվում բեկելու Հարավային Կովկասում Ռուսաստանի տարածաշրջանային կշիռը: