Շառլ Ազնավուրը շնորհավորել է Լևոն Արոնյանին ամուսնության առթիվ


00:15 , 5 հոկտեմբեր, 2017

Հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն իր և դեսպանության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է Լևոն Արոնյանին և Արիանա Կաոլիին ամուսնության առթիվ:

Լևոն Արոնյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Ազնավուրի նամակը, գրել է.

«Մեծ պատիվ է լեգենդից շնորհավորանք ստանալը»: