Շատ պլաններ ունենք, որոնց մասին դեռևս չենք ուզում խոսել. Արմեն Պետրոսյանը` «Ֆուլ հաուս»-ի հետագա ճակատագրի մասին


18:30 , 4 հոկտեմբեր, 2017

Life.panorama.am-ը գրում է.

Ֆուլհաուսցիզները այս օրերին խիստ զբաղվածություն ունեն: Սիրված թիմը երեւանյան համերգներից անմիջապես հետո մեկնեց եվրոպական համերգային հյուրախաղերի, բայց արդեն Երեւանում են ու պատրաստվում են հաջորդ ծրագրին:

«Եղանք Բելգիայում, Փարիզում եւ Վիեննայում: Մեր գրաֆիկը բավականին խիտ է, իհարկե, հոգնում ենք, բայց ամեն տեղ այնքան ջերմ են ընդունում մեզ, որ մոռանում ենք չքնածության եւ հոգնածության մասին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը, իսկ հարցին, թե ինչպես են կարողանում հանդիսատեսին զգացնել չտալ գերհոգնածությունն ու չթողնել, որ այն անդրադառնա իրենց աշխատանքների որակի վրա, պատասխանեց.

«Դա արդեն մասնագիտական հմտություն է, հենց բարձրանում ենք բեմ, ամեն ինչ մոռանում ենք: Այո, վերջին չորս տարիները հագեցած էին նկարահանումներով եւ համերգներով, բավականին շատ ենք աշխատում ու չհոգնելն անխուսափելի է, բայց երբ հասկանում ես, որ այն, ինչ անում ես հեռուստադիտողին ու հանդիսատեսին դուր է գալիս, ամեն տեսակ հոգնածություն անցնում է երկրորդ պլան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։