Armsport.am-ը գրում է.
ԱԱ-2018-ի Հայաստան-Լեհաստան հանդիպումից առաջ մամուլի ասուլիսին ներկայացել է մեր ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի առաջատարն ասել է.
«Կփորձենք նախորդ խաղի սխալները չկրկնել և այս անգամ ավելի լավ խաղալ:
Նախորդ հանդիպմանը չեմ մասնակցել, բայց տղաները մեծ ջանք են գործադրել, որպեսզի 1:1 հաշվով ավարտեն խաղը, բայց չի ստացվել:
Լևանդովսկին, Պիշչեկը, Բլաշիկովսկին շատ մեծ ուժ են լեհերի համար. նրանք մարդկային առումով էլ լավ տղաներ են: Վաղը՝ խաղից հետո, եթե հնարավորություն լինի, կհանդիպեմ, կզրուցեմ նրանց հետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։