Կինոյում շատ ենք հետ մնացել. Հարություն Խաչատրյան


16:53 , 4 հոկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միությունում կայանալիք միության համագումարում հանդես է գալու որպես կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ իր ծրագիրը վերնագրված է «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը»:

Նա շատ է կարևորում «Կինոյի մասին» օրենքի ընդունումը:

«Այսօր  մեծ ուշադրություն չի դարձվում մշակույթին, ստեղծագործողներին»,- ասաց Հ. Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ այսօր՝ քաղաքական մեծ կռիվների մեջ՝ Ղարաբաղի անկախության, պատերազմի, պատերազմի վտանգի, զենքի, մոռանում են, որ կինոն Հայաստանի, հայ ժողովրդի համար կարևոր զենքերից մեկն է, չի կարելի աչքաթող անել, բաց թողնել կարևորագույն՝ «Կինոյի մասին» օրենքը, որը պետք է ընդունվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։