Ռեալը պատրաստ է 200 մլն եվրո առաջարկել Քեյնի համար


14:30 , 4 հոկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» 2018 թվականի ամռանը «Տոտենհեմին» պատրաստ կլինի 177 մլն ֆունտ (մոտ 200 մլն եվրո) առաջարկել հարձակվող Հարի Քեյնի համար, վստահեցնում է «Don Balon»-ը:

Անգլիայի հավաքականի 24-ամյա ռմբարկուին ձեռք բերելու միջոցների մի մասը կստացվի մադրիդյան թիմի կողմից Կարիմ Բենզեմային կամ Գարեթ Բեյլին վաճառելու արդյունքում:

2016/17 մրցաշրջանում Քեյնը դարձել է անգլիական Պրեմիեր-լիգայի լավագույն ռմբարկուն` 30 խաղում դառնալով 29 գոլի հեղինակ: