Մադուրոն շնորհակալություն է հայտնել կյանքին, որ Պուտինի նման նախագահ կա


12:40 , 4 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով այցով գտնվում է Մոսկվայում, շնորհակալություն է հայտնել կյանքին, որ աշխարհում գոյություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է Газета.ру-ն:

«Շնորհակալություն կյանքին, որ աշխարհում գոյություն ունի նման առաջնորդ, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների առաջնորդ` Վլադիմիր Պուտինը»,- ասել է նա` ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումում: