Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնը հնարավոր է վերանորոգվի:
Անգլիական ակումբը մտադիր է ավելացնել նստելատեղերի քանակը: «Daily Mail»-ը հայտնում է, որ ղեկավարությունը ցանկանում է դրանց թիվը հասցնել 88 հազարի:
Հիշեցնենք, որ այժմ «Օլդ Թրաֆորդը» տեղավորում է 75 հազար 643 հանդիսատես:
Ավելացման դեպքում ստադիոնը կդառնա 3-րդը «Կամպ Նոուից» (99 350) և «Ուեմբլիից» (90 000) հետո: