«Ժամանակ». Պաշտոնական Թբիլիսին հրաժարվել է Սերգեյ Մինասյանին ագրեման տրամադրել


09:40 , 4 հոկտեմբեր, 2017

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը: Ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս հայտնել էր, որ վրացական կողմը արդեն մերժել է: «Վրացական կողմը ձգձգեց Սերգեյ Մինասյանին ագրեմանի տրամադրումը, ինչքան որ ես տեղեկացված եմ՝ արդեն մերժել է: Ամեն պետություն իր իրավունքի շրջանակներում է դիտարկում ագրեմանի տրամադրումը, և այստեղ մենք կարող ենք հետագայում հետևություններ և եզրակացություններ անել»,- շեշտել էր նա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: