Արտակարգ դեպք Արարատի մարզում. 30-ամյա չինուհին բժիշկներին հայտնել է, որ Խոր Վիրապում իրեն բռնաբարել են


17:12 , 3 հոկտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապում բռնաբարելու մեջ։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին, կեսօրին, Խ. Տերտերյանը Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երևան տանելու նպատակով իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով, հակառակ Յու Լուն Չունի կամքին սեռական հարաբերություններ ունենալ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։