Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից, այս մասին հայտնել է նրա փաստաբան Մարկիյան Գալաբալան, փոխանցում է kommersant.ru-ն:
«Սաակաշվիլին խնդրում է տրամադրել իրեն քաղաքացու կարգավիճակ, որը լրացուցիչ պաշտպանության կարիք ունի: Քաղաքական ապաստանն այդ կարգավիճակի կենցաղային անվանումն է», - բացատրել է փաստաբանը:
Նա հստակեցրել է, որ տվյալ դիմումն Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության Լվովի շրջանային վարչությանն է հանձնվել սեպտեմբերի 11-ին, համապատասխան մարմինը դեռևս չի պատասխանել դիմող կողմին: Սաակաշվիլին ու նրա փաստաբանը սպասում են, որ պատասխանը կստացվի մոտ օրերս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։