Բաբել. Ռիբերին 2 տարի գոլ չի խփել ՉԼ-ում, սակայն կարծում է, որ Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն մակարդակի է


16:14 , 3 հոկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Մարկուս Բաբելը քննադատել է ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:

«Ռիբերին երկու տարի գոլի հեղինակ չի դարձել Չեմպիոնների լիգայում, և նա դեռ կարծում է, որ նույն մակարդակի է Մեսսիի և Ռոնալդուի հետ:

Ճիշտն այն է, որ երբ անհրաժեշտ է, նա այն մակարդակի վրա չէ»,- Բաբելի խոսքը մեջբերում է «Deutche Welle»-ն:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ռիբերին մասնակցել է 6 հանդիպման: