Մադուրոն կայցելի Մոսկվա


14:50 , 3 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի 4-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է դիվանանագիտական աղբյուրը:

«Նախագահ Մադուրոն հոկտեմբերի 4-ին կայցելի Մոսկվա, նախատեսված է նրա հանդիպումը Պուտինի հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Միևնույն ժամանակ, նա չի մանրամասնել` որքան կտևի Վենեսուալայի ղեկավարի այցը: