Խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաներում հայտնաբերված խախտումների նկատմամբ ՏՄՊՊՀ-ն այս անգամ մեղմ մոտեցում է ցուցաբերել. Ա. Շաբոյան


13:10 , 3 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Այսօր ՏՄՊՊՀ նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նիստին ներկայացված՝ խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաներում հայտնաբերված խախտումներին:

«Ստացվում է, որ ամենամեծ մեղավորը մատակարար ընկերություններն են, որոնք հաշիվ ապրանքագրերում սխալ տեղեկատվություն են ներկայացրել։ Սակայն, մենք կարծում ենք, որ իրենց մեղքի բաժինն ունեն նաև սուպերմարկետները, խանութները, քանի որ նրանք առավել ուշադիր պետք է լինեն իրենց կողմից վաճառող ապրանքների նկատմամբ և ամեն ինչ անեն, որ դրանք համապատասխանեն իրականությանը»,-ասաց նա և նշեց, որ խախտումները հայտնաբերվել են փաստաթղթայի ուսումնասիրությունների արդյունքում:

Արտակ Շաբոյանն ասաց, որ բացի 8 սուպերմարկետներից, կան 22 մատակարար ընկերություններ, տնտեսվարողներ, որոնք նման գործունեություն են իրականացրել, և հանձնաժողովն այս խնդիրները որակել է որպես անբարեխիղճ մրցակցային գործողություններ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ