Ամուսնական զույգը խաբել է Amazon առցանց խանութին՝ վաստակելով շուրջ մեկ միլիոն դոլար


04:50 , 3 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է․

Ամերիկացի ամուսինները Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որոնք 1.2 մլն դոլարի խաբել են Amazon առցանց խանութին, մեղավոր են ճանաչվել խարդախության համար: Այս մասին հաղորդում է «The Star Press» թերթը:

Էրին և Լիա Ֆինանները հարյուրավոր կեղծ հաշիվներ են բացել կայքում և էլեկտրոնիկա պատվիրել, որը ստանալուց անմիջապես հետո պահանջել են ապրանքի փոխարինում՝ վնասված ապրանքների վերականգնման կարգից ելնելով: Համաձայն Amazon-ի կանոնների, պարտադիր չէ, որ կոտրված կամ փչացած ապրանքը ետ վերադարձվի նորը ստանալու նպատակով:
Զույգն այսպիսով սմարթֆոն, ֆոտոխցիկ կամ այլ սարք է պատվիրել և հետո նորը պահանջել, բողոքելով, որ դրանք չեն աշխատում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ