Երբ առաջին անգամ համտեսեցի ՍԱ, հասկացա, որ ամեն գնով պետք է ձեռք բերեմ բաղադրատոմսը


02:56 , 3 հոկտեմբեր, 2017

Որքան հրաշալի է, երբ ընկերախմբով բնության գրկում խորոված ենք պատրաստում: Եթե դուք փնտրում եք ինչ-որ անսովոր բան պիկնիկի համար, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորովածի մի բաղադրատոմս՝ «սոխի գնդիկներ մսով»:

Ընդ որում՝ պատրաստման եղանակը շատ պարզ է, և արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ստանալով այս գերազանց ուտեստը:

Բաղադրիչներ

Նախքան սկսելը միացրեք ջեռոցը՝ 220° C ջերմաստիճանի տակ: Կտրեք սոխերի վերին եւ ստորին մասերը և մաքրեք մեջը: Կտրեք սոխը կիսով չափ, միջից հանեք շերտերը, որպեսզի լցոնեք, իսկ մնացած մանր մասը կտրտեք խորանարդիկների պես:

Ավելացրեք տավարի աղացած միսը սոխի խորանարդիկներին, մաղադանոսը, սունկը, շաքարավազը, համեմունքները և չորահացը և խառնեք ձեռքով:

Գնդիկներն այնպիսի չափի ենք անում, որ տեղավորվի սոխի շերտերի մեջ:

Եփում ենք ուտեստը 40 րոպե՝ 220° C ջերմաստիճանում: Լցնում ենք վրան խորովածի համար նախատեսված սոուսը և եփում ևս 5 րոպե:

Այնուհետեւ մեր «գնդիկները» ամրացնում ենք 3 շերտ բեկոնով այնպես, որ նրանք դառնան գնդակների պես: Բեկոնն ամրացնում ենք ատամի համար նախատեսված փայտիկներով, որ պատրաստման ժամանակ չբացվի:

Դիտեք տեսանյութում պատրաստման եղանակը: