Թրամփը ցավակցել է Լաս Վեգասի հարձակումից տուժածներին ու զոհերի ընտանիքներին


16:53 , 2 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ կատարված հարձակմանը, որի հետևանքով կա 50-ից ավելի զոհ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 200-ը:

«Իմ անկեղծ ցավակցությունները Լաս Վեգասի սարսափելի կրակահերթից տուժածներին ու զոհերի ընտանիքներին: Աստված օրհնի ձեզ»,- իր թվիթերյան օգտահաշվում գրել է 71-ամյա ղեկավարը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալի ինքնությունը հայտնի է: Նա Լաս Վեգասի բնակիչ Ստեֆեն Փադոքն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։