Հրապարակվել է Լաս Վեգասի խաղատան մոտ հրաձգության պահի տեսանյութը


16:37 , 2 հոկտեմբեր, 2017

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է Լաս Վեգասի Mandalay Bay Casino խաղատան մոտ հրաձգության սկսվելու պահը: Հրաձգության հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 100 մարդ է տուժել, հայտնում է Washington Post-ը:

Ըստ ականատեսների՝ կրակը վարել է հյուրանոցային համալիրի անհայտ այցելու: Նա գտնվել է շենքի 32-րդ հարկում:

Հրաձիգը, ենթադրաբար, փախուստի մեջ է։ Ոստիկանությունը փակել է հարակից ճանապարհները։