Զախարովան հայտարարել է ԱՄՆ-ի կողմից RT-ի վրա ճնշման հնարավոր արձագանքի մասին


16:14 , 2 հոկտեմբեր, 2017

Slaq.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում պատմել է Մոսկվայի հնարավոր պատասխանի մասին՝ ԱՄՆ-ում RT հեռուստաալիքի իրավիճակի հետ կապված։

«Մարդիկ պետք է հասկանան, եթե պայմաններ են ստեղծում, որտեղ լրագրողներին վտանգ է սպառնում, եթե նրանք իրենց մասնագիտական գործունեությանը սպառնալիք են տեսնում, ապա պատասխան արձագանքը կհետևի։ Ընտրությունը մերը չէ»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։

RT-ի ամերիկյան բաժանմունքին ծառայություն մատուցող ընկերությունը նամակ է ստացել ԱՄՆ արդարադատության նախարարությունից՝ պահանջով, որպեսզի գրանցվեն որպես օտարերկրյա գործակալ։