Հրդեհ՝ Ֆրանսիայում. զոհերի մեծ մասը Թուրքիայի քաղաքացի երեխաներ են


14:10 , 2 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի Մուլհաուս քաղաքի բնակելի շենքերից մեկում դեռևս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել:

Ըստ Demokrathaber-ի՝ հրդեհի հետևանքով մահացել է 5 մարդ, նրանցից 4-ը Թուրքիայի քաղաքացի երեխաներ են: Հրդեհից տուժել է նաև 8 մարդ, նրանցից 3-ի վիճակը ծանր է:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: