ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը փորձում է հերքել «Ադրբեջանական լվացքատան» վերաբերյալ մեղադրանքները


14:00 , 2 հոկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

The Guardian-ը տպագրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է պարբերականի կողմից սեպտեմբերի 5-ին տպագրված «Ադրբեջանական լվացքատան» անվանումը ստացած կոռուպցիոն սխեման բացահայտող  հոդվածին։

Նշենք, որ հետաքննության սկանդալի կենտրոնում էր հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Մատրիևը։ Ըստ գաղտնազերծված տեղեկությունների՝ նա 2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Ադրբեջանից ստացել է 425 հազար եվրո: Բոկովան մասնակցել էր «Ադրբեջան. հանդուրժողականության տարածք» լուսանկարչական ցուցահանդեսին և Մեհրիբան Ալիևային անձամբ հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգևը` Մոցարտի ոսկե մեդալը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նշում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և  Ադրբեջանի միջև հարաբերությունները հաստատվել են նախքան իր նախագահ դառնալը։

«Ես ոչ մի որոշում չեմ կայացրել, ինչպես նշված է The Guardian-ի հոդվածում, այս պետության վերաբերյալ  ցուցադրություն կազմակերպելու հարցում, դա եղել է  անդամ պետությունների որոշումը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ