Մեր առաջնահերթ խնդիրը զինվորի առողջության պահպանումն է. ռազմաբժշկական վարչության պետ


11:10 , 2 հոկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

«Մեր առաջնահերթ խնդիրը զինվորի առողջության պահպանումն է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության նորանշանակ պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

Փոխգնդապետ Հովհաննիսյանի խոսքերով՝ տրամադրված է մարտական, շատ գաղափարներ, մտահղացումներ ունի, որոնք փորձելու է կյանքի կոչել: Միաժամանակ նշում է, որ  շարունակելու է նախկինում արդեն սկսված աշխատանքները:

Ինչ վերաբերում է դժվարություններին, վարչության պետն ասում է, որ դրանց մասին չի էլ մտածում. «Որևէ դժվարություն չկա, եթե տրամադրված ես աշխատելու, ապա ամեն ինչ ավելի դյուրին է հաղթահարվում»: 

Գայանե  Հովհաննիսյանը 1994 թ-ից աշխատել է ՊՆ Կենտրոնական Կայազորային հոսպիտալում, այդ ժամանակ էլ եղել է հոսպիտալում աշխատող առաջին կին բժիշկը, ղեկավարել է վերակենդանացման բաժանմունքը:

Ապրիլյան  պատերազմի օրերին հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի աշխատանքն ամենալարվածն էր, իսկ ընդհանրապես հոսպիտալի բժշկական ողջ անձնակազմը  տուն չի գնացել, մոտ երկու շաբաթ գիշեր-ցերեկ նրանք  առաջնագծում վիրավորված զինվորների կողքին են եղել։ Քառօրյա պատերազմի ժամանակ հոսպիտալ բերված վիրավոր զինվորների շրջանում մահ չի գրանցվել։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ