ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտավտանգավոր ամպ է վնասազերծել Արագածոտնում


14:15 , 1 հոկտեմբեր, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքից hոկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ից մինչև 09:27-ը Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 273 կրակոց:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: