Սահակաշվիլին հայտարարել է Կիևում իշխանությունը փոխելու մտադրության մասին


11:00 , 1 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

«Oդեսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Կիևում փոխել իշխանությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայիս իշխանությունները, ինչպես վստահեցնում է Սահակաշվիլին, խանգարել են իրեն փոփոխություններ կատարել Օդեսսայում: «Ուզում եմ փոխել իշխանություններին Կիևում, որովհետև նրանք ինձ խանգարեցին փոփոխություններ կատարել Կիևում»,- ասել է նա: