Ավստրալուհին տնից շվաբրով երկու պիթոն է վռնդել


19:20 , 30 սեպտեմբեր, 2017

Ավստրալիայի Բայֆիլդ քաղաքի 41-ամյա բնակչուհի Պետրինա Մերֆին իր լոգարանում երկու երկմետրանոց պիթոն հայտնաբերելով, չի շփոթվել և օձերին դուրս է հանել սովորական շվաբրով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Պետրինան պատմել է, որ սկզբում օձերը հուսահատ կերպով կռվել են իրար դեմ՝ իրենց աղմուկով խանգարելով իրեն և իր որդուն՝ Քալումին:

«Կարծում եմ՝ օձերը երկու արու էին, որոնք իրար հետ կռվում էին: Ես գիտեի, որ դրանք չէին պատրաստվում ինձ վրա հարձակվել. դրանք չափազանց կլանված էին իրարով: Ընդհանրապես, պիթոնները շատ ենթարկվող են, եթե դիտավորյալ չեք զայրացնում դրանց»,- ասել է Պետրինան: