Էնտոնի Ջոշուան՝ Մեծ Բրիտանիայի տարվա բռնցքամարտիկ


15:40 , 30 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Էնտոնի Ջոշուան ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ Մեծ Բրիտանիայում,- հաղորդում է «Sky Sports»-ը:

Ապրիլին բրիտանացին վաղաժամ հաղթել էր ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին՝ նվաճելով WBA-ի տիտղոսը:

Մրցանակի համար պայքարում էին Տոնի Բելյուն, Ջորջ Գրոուվսը, Թերի Ֆլենեգանը, Լի Սելբին և Կել Յաֆային: