Մակրոնն Իրաքի վարչապետին հրավիրել է Փարիզ


14:00 , 30 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիին հրավիրել է հոկտեմբերի 5-ին այցելել Փարիզ. հայտնում է Газета.ру-ն:

Մակրոնը հայտարարել է, որ այցի ընթացքում կողմերը կկարողանան քննարկել Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի հարցը:

Նշվում է, որ վարչապետը ընդունել է հրավերը: