Մոուրինյու. Մինչև Իբրահիմովիչի վերադարձն այլընտրանք չունենք Լուկակուին


12:10 , 30 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ դեռ այլընտրանք չունի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին:

«Առանց Զլատանի այլընտրանք չունենք Լուկակուին, առավել ևս Մարկուս Ռեշֆորդը հանդես է գալիս այլ դիրքում: Այդ պատճառով մինչև Իբրահիմովիչի վերադարձը չենք կարող հանգիստ տրամադրել Ռոմելուին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

35-ամյա Իբրահիմովիչը ծանր վնասվածք էր ստացել ապրիլին: Սպասվում է, որ նա չի կարողանա օգնել իր թիմին մինչև 2018 թվականի հունվար: