Ներդրումային «ներարկում» Մարտակերտում և Շահումյանում


18:00 , 29 սեպտեմբեր, 2017

Արցախում շարունակում են ավելանալ հիդրոէներգետիկայի և շինարարության ոլորտներում կատարվող ներդրումների ծավալները:

Սպասվում է, որ Մարտակերտում և Շահումյանում կիրականացվեն նոր հիդրոկայանների, ջրի գործարանի, բնակարանաշինության և բազմաթիվ այլ ծրագրեր:

Ընդհանուր առմամբ՝ ներդրումների «ներարկումը» գումարային գնահատմամբ գերազանցելու է 100 մլն դոլարը:

Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների բարելավմանը: Թերևս Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը ինքնին նպաստեց Մարտակերտի և Շահումյանի շրջանների ներդրումային նոր «շնչառության» բացմանը: