Երկիր մոլորակը հայտնվել է հզոր մագնիսական փոթորկի ճիրաններում


19:00 , 29 սեպտեմբեր, 2017

Երկիր մոլորակը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի ազդեցության ներքո։ Մագնիսական փոթորկի մակարդակը գնահատվել է 3՝ հնարավոր 5-ից։ Life.ru-ն, հղում անելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի մամլո ծառայությանը, հայտնում է, որ մոլորակը հայտնվել է արևային արագ քամու հոսքի մեջ, ինչն էլ մագնիսական դաշտի հուզումներ է առաջացրել։

Արևային քամիների հոսքում մեր մոլորակը հայտնվել էր չորեքշաբթի առավոտյան: Այսօր երեկոյան մագնիսական դաշտը լիովին կհանդարտվի։