Թուրքիայի նախագահն ու Այվազովսկին


14:10 , 29 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումներն անցկացնում է իր նստավայրի այն դահլիճում, որտեղ հայ ծովանկարչի՝ Հովհաննես Այվազովսկու նկարներն են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էլ երեկվա հանդիպմանը նկարները տեղում էին: Հանդիպման լուսանկարը հրապարակել է նաև ՌԴ նախագահի պաշտոնական էջը:

Sputnik Turkish-ի հաղորդմամբ, նախագահական շենքում Այվազովսկու տասը նկար կա, մոտ 21-ը սուլթաների նստավայրերում, ևս տասը տարբեր ծովային ու ռազմական թանգարաններում: Տասն էլ՝ մասնավոր հավաքածուներում:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայում այսօր Այվազովսկու՝ մի քանի տասնյակ նկար կա: Նրա հավաքածուն սկսել է հավաքել Աբդուլ Մեջիդ սուլթանը 19-րդ դարի կեսերից: Նա անձամբ Այվազովսկուն հանդիպել է 1856 թվականին ճարտարապետ  Սարգիս Բալյանի միջնորդությամբ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ