Պատանի թաեքվոնդոյիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը


13:50 , 29 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Հոկտեմբերի 5-ից 8-ը Բուդապեշտում կանցկացվի թաեքվոնդոյի կրտսեր պատանիների (մինչև 15 տարեկան) Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի յոթ ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Սարգիս Սարգսյանը հայտնել է, որ Հունգարիայի մայրաքաղաք կմեկնեն Սարգիս Մուրադյանը (41 կգ), Ալեքսանդր Հայրապետյանը (45 կգ), Համլետ Մկրտչյանը (49 կգ), Սլավա Խաչատրյանը (53 կգ), Կարեն Ղազարյանը (57 կգ), Մարտին Մարտիրոսյանը (61 կգ) և Դավիթ Խաչատրյանը (65+ կգ):

Հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 3-ին: