Զախարովան Մինսկի խմբի կազմի փոփոխությունից տեղյակ չէ


12:00 , 29 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին:

Զախարովան մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան կատարած այցելությունից հետո արված այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել, ինչպես նաև  ԱՄՆ-ի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբում ԼՂ հակամարտությամբ զբաղվող  հատուկ դեսպանների հաստիքները լուծարվելու են, նշել է. «Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Այն կճշտեմ փորձագետներից ու կներկայացնեմ ավելի մանրամասն»։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ