«Ժամանակ». Ս. Մինասյանը չի կարող ագրեման ստանալու հույս ունենալ. Թբիլիսին հասկացրել է, որ Երևանը դեսպանի նոր թեկնածու առաջադրի


11:40 , 29 սեպտեմբեր, 2017

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության Վրաստան այցի օրերին ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամներից մեկի և վրացական կողմի միջև: Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ: Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել: Իրավիճակը անարդյունք փորձել է փրկել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Մեր տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին արդեն Երևանին հասկացրել է նոր դեսպանի թեկնածու առաջադրելու վերաբերյալ, և գրեթե կասկածից վեր է, որ Սերգեյ Մինասյանը չի կարող վրացական ագրեման ստանալու հույս ունենալ»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: